ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
16.01.2015 | 02:58

...թե Ամանորի թեժ օրերին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր «պիկին», հայաստանյան բանկիրների մոտ եղել են դոլարային պահուստներ: Անգամ նշվում է կոնկրետ թիվ` վեց միլիոն, սակայն բանկիրները դոլար չեն վաճառել: Ընդ որում, տնտեսական բլոկի որոշ պատասխանատուների անչափ ձեռնտու է եղել այս վիճակը, թեև ամենից շատ հենց նրանք են բողոքել սպեկուլյատիվ գործընթացներից, մինչև որ Սերժ Սարգսյանը խառնվել է ու հրահանգել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` դեմն առնել այս ամենի: ՈՒ քանի դեռ այս երկուսը քրտնամխած փորձում էին ինչ-որ կերպ վիճակը շտկել, Հովիկ Աբրահամյանը դիրքերում հերոսաբար պարում էր` հանուն հայրենիքի:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ