Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վեց տարի անց

Վեց տարի անց
13.03.2015 | 02:49

Ֆիննական Կոնտիոլախտի քաղաքում ընթացող բիաթլոնի աշխարհի առաջնության չորս կրակակետով 15 կմ անհատական մրցավազքում անսպասելի լավ մրցելույթ է ունեցել ռուս մարզուհի Եկատերինա Յուռլովան` արժանանալով ոսկե մեդալի: Յուռլովայի հաջողությանն էապես նպաստել է դիպուկ կրակելը` քսանից քսան նշանառությամբ: Սա ռուս բիաթլոնիստուհիների առաջին ոսկե մեդալն է` սկսած 2009 թվից: Հետաքրքիր է, որ 2013 թվին մարզուհին լրջորեն տրամադրված էր հեռանալու սպորտից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ