Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Թիրախում Լիորենտեն է

Թիրախում Լիորենտեն է
12.06.2015 | 01:05

Մադրիդի «Ռեալը»` իր նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Ֆեռնանդո Լիորենտեի ծառայություններով: Բենիտեսը կարծում է, որ բասկ ֆուտբոլիստն ունի որակներ, որոնք տարբերվում են Ռոնալդուի, Բեյլի, Բենզեմայի ունեցածից ու դրանք առանձին իրավիճակներում կարող են օգուտ բերել թիմին: Բնականաբար, յուրաքանչյուր մարզիչ ունի խաղային իր փիլիսոփայությունն ու իրեն հատուկ ձեռագիրը: Բենիտեսը մտադիր է Քրիշտիանու Ռոնալդուին ավելի շատ օգտագործել կենտրոնական հարձակվողի որակում (ի դեպ, համաձայն վիճակագրության, պորտուգալացին իր գոլերի գերազանց մասը խփել է այս դիրքից) և կարծում է, որ որոշ խաղերում նրան պիտի հանգստանալու հնարավորություն տալ: Այդ դեպքերի համար նա մտադիր է օգտվել Լիորենտեի ծառայություններից: Ինչ վերաբերում է «Յուվենտուսից» վերջինիս հեռանալ-չհեռանալուն, պիտի որ խնդիրներ չծագեն, քանի որ բասկը թիմում կորցրել է հիմնական կազմում իր տեղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ