Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

«Արիստոկրատ» էր, դարձավ «զինագործ»

«Արիստոկրատ» էր, դարձավ «զինագործ»
23.06.2015 | 12:35

Նոր մրցաշրջանում համաշխարհային ֆուտբոլի լեգենդար դարպասապահներից մեկը` ազգությամբ չեխ Պետր Չեխը, հանդես կգա «Արսենալի» կազմում: «Զինագործները» նրա ծառայությունները կգնահատեն շաբաթը հարյուր հազար ֆունտի չափով: Ֆուտբոլիստի ծառայությունները, ի դեպ, բարձր են գնահատել նաև «արիստոկրատները»: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը սեփական գրպանից հինգ միլիոնից ավելի գումար է նվիրաբերել մարզիկին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ