ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
30.06.2015 | 01:21

...թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն այս անգամ բառի ամենաուղիղ իմաստով իրեն կոտորել, «հետապնդել» է ԵԽԽՎ պատգամավորներին, թույլ չի տվել վերջիններիս շնչել, հետևել է նրանց ամեն մի շարժին, հերթապահել անգամ, ինչպես կասեր Վարդան Օսկանյանը, «ինքնաթիռի օկուպացիոն» տարածքների մոտ, որ հանկարծ քվեարկությունից «չթռնեն», անվերջ հիշեցրել, որ իրենք «տղամարդու» խոսք են տվել քվեարկելու: Ամենահամառը եղել է Նաիրա Զոհրաբյանը, ումից առանց այն էլ ԵԽԽՎ-ցիք «վախենում» են, ամենակազմակերպվածը` Լևոն Զուրաբյանը, ամենաջենթլմենները` Մհեր Շահգելդյանն ու Արմեն Ռուստամյանը, ովքեր կարողացել են «մեկ դյուժին» կանանց բերել քվեարկության, մի խոսքով, հայերը «վիզ» դրած բոլոր պատգամավորներին հասցրել են մինչև քվեարկության «դուռը»: Իսկ ուշ երեկոյան, երբ Հերմինե Նաղդալյանը մի քանի այլ երկրների պատգամավորների հետ դուրս են եկել ԵԽԽՎ շենքից, պահակը հայավարի հարցրել է. «Մինչև այս ժամը վերևում մարդ կա՞ր»:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ