Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Յուրայի փոխանցումով

Յուրայի փոխանցումով
06.10.2015 | 10:51

Սարանսկում Մոսկվայի «Սպարտակը» նվազագույն հաշվով հաղթել է տեղի «Մորդովիային» ու քսան միավորով գտնվում է աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Յուրա Մովսիսյանի հրաշալի փոխանցումից հետո դարպասը գրավել է Դմիտրի Կոմբարովը: Խաղին մասնակցել է նաև մեր մյուս հայազգի ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսը: Ռուսաստանի առաջնությունում աղյուսակը գլխավորում է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, նրան հաջորդում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Երրորդը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ