Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

ՈՒրախացնողը Աննա-Մայա Ղազարյանն է

ՈՒրախացնողը Աննա-Մայա Ղազարյանն է
20.11.2015 | 02:44

Իսլանդիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում տղամարդկանց Հայաստանի ընտրանին ոչ-ոքի (2:2) է խաղացել իտալացիների հետ, իսկ կանայք (1։3) հաշվով պարտվել են սերբերին: Տղամարդկանց ընտրանին ունի վեց միավոր ու գտնվում է երկրորդ տասնյակում (առաջատարը ինը միավոր ունեցող Ռուսաստանի Դաշնության ընտրանին է), կանայք ունեն հինգ միավոր, առաջատարը դարձյալ Ռուսաստանի ընտրանին է՝ բացարձակ արդյունքով: Նշենք, որ Հոլանդիայի կանանց հավաքականում խաղում է հայազգի Աննա-Մայա Ղազարյանը, ով չորս պարտիայում վաստակել է 3,5 միավոր: Ի դեպ, մեր աղջնակը, ով ընդամենը տասնհինգ տարեկան է, Եվրոպայի այս տարվա մինչև տասնվեց տարեկանների չեմպիոնն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ