Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բելերինը՝ «Բարսելոնի» թիրախում

Բելերինը՝ «Բարսելոնի» թիրախում
25.03.2016 | 09:01

Շարունակում է «Բարսելոնի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում մնալ «Արսենալի» քսանմեկամյա կիսապաշտպան Բելերինը, ով, ի դեպ, այդ նույն կատալոնյան ակումբի սաներից է: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ՝ «Պարի Սեն Ժերմենը», «Բավարիան», մանչեստրյան երկու ակումբները, «Չելսին»: Ասենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է քսանութ հանդիպման, դարձել չորս գոլի հեղինակ: Ավելացնենք, որ մեկ այլ ֆուտբոլային տաղանդ` բրազիլական «Կորինտիասի» տասնութամյա կիսապաշտպան Մատեուս դա Սիլվա Պերեյրան, մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն: Նրա տրանսֆերային արժեքը դիտարկվում է 2,5 միլիոնի շրջանակներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ