Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

«Ալաշկերտը» հռչակվեց չեմպիոն

«Ալաշկերտը» հռչակվեց չեմպիոն
22.05.2016 | 21:02

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Թեև նախավերջին երկու տուրում «Ալաշկերտն» իր անհաջող խաղով որոշակի ինտրիգ մտցրեց ոսկու համար պայքարում, այդուհանդերձ վերջինում եղավ հաղթական (0:2 հաշվով հաղթել է «Միկային») ու 55 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն: Հաղթական հանդիպում ունեցավ և Գյումրիի «Շիրակը» (2:1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ), սակայն նրա չեմպիոնական նկրտումներն ամբողջովին կապված էին «Միկա»-«Ալաշկերտ» հանդիպումում վերջինիս կրելիք պարտության հետ: «Շիրակի» անվան դիմաց 52 միավոր է: Բրոնզե մեդալակիր դարձավ 48 միավոր վաստակած «Փյունիկը»: Արդեն վաղուց գոյությունը դադարեցրած «Ուլիսի» նկատմամբ նրա հաղթանակը տեխնիկականների շարքից էր: Ինչ վերաբերում է «Գանձասար»-«Բանանց» դիմակայությունը, այստեղ արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ