Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ճնշումն ինձ վրա չի լինելու»

«Ճնշումն ինձ վրա չի լինելու»
22.07.2016 | 01:17

Ընդամենը մեկ տարի առաջ հրաշքով պրեմիեր լիգայում մնացած «Լեսթեր» ֆուտբոլային ակումբն անցած մրցաշրջանում իսկապես հրաշք գործեց ու, հետևում թողնելով բազմամիլիոն բյուջե ու պատմություն ունեցող ակումբների, տիրացավ Անգլիայի չեմպիոնի տիտղոսին: Թիմի այս հաջողությունից հետո իսկական մարդաորս է սկսվել նրա ֆուտբոլիստների նկատմամբ, և դեռ հայտնի էլ չէ, թե վերջնահաշվում ովքեր կմնան նրա կազմում, ու ինչ արդյունք ցույց կտա այն մեկնարկելիք մրցաշրջանում: Մի բան է ստույգ պարզ՝ գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին շարունակում է մնալ նույն համեստ մարդը՝ համարելով, որ իրենց համար լավագույն տարբերակն առաջին տասնյակում ամրապնդվելն է: Ինչ խոսք, միայն ժամանակը ցույց կտա, թե նա իր ասածում որքան է իրատես, որտեղ ու ինչ չափով է կեղծում, քանզի ավարտված մրցաշրջանում էլ, երբ թիմն ընթացքում շարունակում էր մնալ պրեմիեր լիգայի գագաթին, իտալացի մասնագետը շարունակում էր պնդել, թե իրենց գլխավոր խնդիրը պրեմիեր լիգայում մնալն է: Պարզապես այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ, այդպես ասելով, նա նկատի ուներ չեմպիոնական բարձունքը նվաճելը:
Ինչևէ: Դառնանք այսօրին:


Փաստ է, որ սկսվելիք մրցաշրջանում պրեմիեր լիգայում, ի հավելումն եղածների, հավաքվել են բարձրակարգ, հավակնոտ մասնագետներ՝ գլխավորելով «Չելսին» (Անտոնիո Կոնտե), «Մանչեստր Յունայթեդը» (Ժոզե Մոուրինյո), «Մանչեստր Սիթին» (Խոսեպ Գվարդիոլա): Անդրադառնալով այդ ակումբներին ու դրանք գլխավորած մարզիչներին՝ ԿԼԱՈՒԴԻՈ ՌԱՆԻԵՐԻՆ ասել է. «Պատկերացրեք անգլիական մեծ ակումբները, որոնք չեն հաղթել և որոնք չեն մասնակցելու Չեմպիոնների լիգային: Այդ ակումբներն այժմ պատրաստ են սպանելու բոլորին, ոչ միայն մեզ, այլև մնացածներին: Այդ թիմերն այժմ ուժեղ մարզիչներ ունեն՝ Անտոնիո Կոնտե, Ժոզե Մոուրինյո, Խոսեպ Գվարդիոլա: Ես ծիծաղում եմ, քանի որ միայն մեկն է հաղթելու: Ճնշումն ինձ վրա չի լինելու, այլ իրենց: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե «Լեսթերին» ինչ է սպասում գալիք մրցաշրջանում: Կրկնությո՞ւն: Հաղթանակը երազանք է»:


Իրոք դա այդպես է: Սակայն չմոռանանք, որ անցած մրցաշրջանում էլ ճնշումը Ռանիերիի վրա չէր, մինչդեռ ի՞նչ ստացվեց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ