Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տոմսերը վաճառքում են

Տոմսերը վաճառքում են
16.09.2016 | 10:23

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային առաջին խաղում հոկտեմբերի ութին հյուրընկալելու է Ռումինիայի հավաքականին: Ըստ ՀՖՖ-ի կայքի տեղեկացման, տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի տասնչորսից: Դրանք հնարավոր է ձեռք բերել հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից, Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից: Տոմսերի արժեքը տատանվում է 4000-10000 դրամի սահմաններում: Վատ գներ չեն, եթե նկատի ունենանք եղած միջազգայինը, և չափազանց վատ գներ են, եթե նկատի ունենանք հայաստանյան միջին աշխատավարձն ու հավաքականի խաղի որակը: Մոտալուտ ապագայում առաջինի բարձրացման աղոտ հույս իսկ չկա, թերևս նույն վիճակն է նաև երկրորդի պարագայում:

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ