Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ»

«Հնարավո՞ր է բժշկական  գործունեությամբ միլիոնատեր դառնալ»
30.09.2016 | 00:13

Առողջապահության նորանշանակ նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ շուրջ պտտվող խոսակցությունները ճշտելու գայթակղությանը տեղիք տալով, փորձեցինք անձամբ նախարարից ճշտել՝ ինչպես հասկանալ, որ իր անունը բժշկական շրջանակներում ավելի հայտնի է որպես միլիոնատեր, քան բժիշկ:


-Բժշկությամբ զբաղվել եմ մոտ 20 տարի: Հարցրեք բժիշկներին՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Իհարկե ոչ: Կարծում եմ՝ միլիոնատիրոջ համբավը ձևավորվել է «Ինգո Արմենիա ինշուրանս» ընկերությունում աշխատելու տարիներին, թեև ես կարող էի նաև հերքել այդ մասին լուրը:
-Բայց դա անհերքելի փաստ է, պարոն նախարար:
-Գիտեք, ցանկացած մարդ, վաճառելով իր բնակարանը Մոսկվայում, միլիոնատեր կդառնա:
-Քանի որ Ձեր բիզնեսն ապահովագրական է, կարելի՞ է ենթադրել, որ առողջապահական ոլորտում ապահովագրության ներդրումը Ձեր ուշադրության ներքո է լինելու:
-Ես ուշադրություն եմ դարձնելու ընդհանրապես առողջապահությանը:
-Որպես բժիշկ և «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատեր, պետք է լավ տեղեկացված լինեք, որ բյուջետային հատկացումները առողջապահությանը մեծ չեն, իսկ խնդիրները զգալի են: Որտեղի՞ց պետք է գտնվեն այն լրացուցիչ միջոցները, որոնք կլուծեն եղած խնդիրները և կվերացնեն մարդկանց դժգոհությունը:
-Մենք ունենք N գումար, որը հատկացված է առողջապահությանը: Այդ գումարների սահմաններում պետք է բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ