Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առաջին հաղթանակը

Առաջին հաղթանակը
04.10.2016 | 01:10

Միխայիլ Տալի մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ: Կողմերը համաձայնության են եկել 83-րդ քայլում: Սա մեր շախմատիստի հինգերորդ անընդմեջ ոչ-ոքին էր: Տուրի միակ հաղթական հանդիպման հեղինակը Վիշվանաթան Անանդն էր (հաղթել է Բորիս Գելֆանդին): Ոչ-ոքիների այս համընդհանուր ֆոնի վրա բարձր արդյունավետությամբ է առանձնացել վեցերորդ տուրը, որտեղ միայն մեկ հանդիպում է ունեցել խաղաղ արդյունք: ՈՒրախալի է, որ հաղթողների մեջ է եղել նաև Լևոն Արոնյանը, ով ստիպել է ծնկի գալ մինչ այդ մրցաշարը չորս միավորով գլխավորող Անիշ Գիրիին: Աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաշչին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ