«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կարստային քարանձավում որմնանկար է հայտնաբերվել

Կարստային քարանձավում որմնանկար է հայտնաբերվել
10.11.2016 | 19:01

Հայ իտալական համատեղ անձավագիտական արշավախումբը Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերել է հնագույն ժայռանկարներ:

Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարստային քարանձավները գետնի տակ մայր ապառի միջի այն դատարկություններն են, որոնք առաջացել են ոչ թե լավայի սառեցումից, այլ ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ. «Քարանձավները, փակ թե բաց, անընդհատ շարունակվում են գործողությունները, ինչի հետևանքով առաջանում են ստորերկրյա դատարկություններ, գեղեցիկ առաջացումներ: Որմնանկարները հետագայում ծածկվում են անընդհատ գործողությունների հետևանքում առաջացող հոսքերի մնացորդներով: Այդ իսկ պատճառով որմնանկարներ չէինք ենթադրում: Հայաստանում առաջին անգամ կարստային քարանձավում հայտնաբերվել է որմնանկար, նկարները գեղարվեստական արժեք չունեն, բայց երևույթն ինքնին գնահատելի է և ֆանտաստիկ հետաքրքիր»:


Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի ղեկավար քարանձավագետ Սմբատ Դավթյանի փոխանցմամբ`մասնագետների նախնական գնահատումով` հնարավոր է, որ որմնանկարն առնչվի պոլեոլիթի դարաշրջանին (10-12 հազար տարի առաջ). «Քանի դեռ պահպանության և օգտագործման խնդիրը արմատապես չի լուծվել, որևէ ինֆորմացիա չենք ուզում հրապարակել: Ցավոք, փորձ ունենք, Մոզրովի, Մագիլի, Արջերի քարանձավները երեքն էլ պաշտպանված են, բայց պահպանություն չի իրականացվում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Մանրամասները` առաջիկայում։

Դիտվել է՝ 3739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ