Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պահանջվում է պատմության խմբագրում

Պահանջվում է պատմության խմբագրում
08.03.2017 | 20:18

«Արսենալ»-«Բավարիա», «Նապոլի»-Մադրիդի «Ռեալ» խաղերով հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ անցած երկու թիմերը: Դրանքն են «Արսենալին» անցյալի գիրկն ուղարկած «Բավարիան» ու «Նապոլիի» հետ ոչ պակաս դաժան վարված «Ռեալը»:

Հետաքրքիր է, որ երկուսն էլ նույնությամբ կրկնել են առաջին հանդիպման հաշիվը՝ 5:1 և 3:1: Այսօր ««Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն», Դորտմունդի «Բորուսիա»-«Բենֆիկա» դիմակայությունների երկրորդ հանդիպումն է: Առանձնապես ծանր իրավիճակում է հայտնվել կատալոնյան ակումբը, որը Փարիզում պարտվել է 4:0 հաշվով ու կասկածի տակ դրել իր համբավը: Մի խոսքով՝ սպասում ենք պատմության խմբագրում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ