Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սպասենք Մեդվեդևայի հերթական կոսմոսին

Սպասենք Մեդվեդևայի  հերթական կոսմոսին
31.03.2017 | 11:15

Հելսինկիում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում Եվգենյա Մեդվեդևան կարճ ծրագրից հետո վստահորեն ստանձնել է առաջատարի պարտականությունները՝ զգալիորեն առաջ պոկվելով երկրորդ-երրորդ հորիզոնականներում դիրքավորված կանադական Կետլին Օսմոնդ (75,98), Գաբրիել Դեյլման (72,12) զույգից: Մեր գեղասահորդուհու հավաքած միավորները (79,01) ընդամենը 0,2 նիշով են պակաս իրեն իսկ պատկանող աշխարհի ռեկորդից:

Մեդվեդևան ծրագրի իրականացման ժամանակ կատարել է եռակի ֆլիպ ու տուլուպ՝ կասկադով, այնուհետև իրականացրել է եռակի ռիտբերգեր ու երկպտույտ ակսել:
«Ես բարդացրել եմ ծրագիրը, որովհետև բոլորովին վերջերս եմ սկսել կանոնավորապես ցատկել վեր պարզած երկու ձեռքով: Մենք սկզբում անգամ չէինք ուզում այդ ցատկը ներառել աշխարհի առաջնության ծրագիր, սակայն դա ստացվեց մի քանի անգամ ու ինքնին ներառվեց ծրագիր: Սա պատասխանատու առաջնություն է, քանի որ նրանում որոշարկվում են օլիմպիադայի քվոտաները: Ես հուսով եմ, որ թիմը կհաջողի խնդրի լուծման գործում: Ինքս առավելագույն ջանքեր կգործադրեմ «Օլիմպիադա 2018»-ի մասնակցությունում առավելագույն միավորներ ապահովելու համար»,- ասել է աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը, կանանց գեղասահքի բացարձակ առաջատարը:


Ռուսական թիմից Աննա Պոգարիլայան մրցանակային եռյակում չէ, սակայն առանձնապես շատ էլ չի զիջում ավելի վերևում Կանադան ներկայացնող երկյակին: 71,52 միավորով նա չորրորդ հորիզոնականում է: Ռուս երրորդ մարզուհին՝ Մարիա Սոտսկովան, առայժմ ունի յոթերորդ արդյունքը: Հավելենք, որ կին մենասահորդների եզրափակիչ մրցելույթն այսօր է: Ազատ ծրագրին կթույլատրվի 24 մարզիկի մասնակցություն: Նրանց մեջ է և Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը, ով կարճ ծրագրից հետո ցույց է տվել քսաներեքերորդ արդյունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ