Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՈՒսմանովը՝ «Արսենալի» միանձնյա սեփականատե՞ր

ՈՒսմանովը՝ «Արսենալի» միանձնյա սեփականատե՞ր
23.05.2017 | 10:45

Ինչ խոսք, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ խոշոր գործարար Ալիշեր ՈՒսմանովին ռուս չես համարի, սակայն որ իր հասարակական, բիզնես գործունեությամբ նա ռուսական միջավայրի ծնունդ է, անառարկելի փաստ է: Համառորեն լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի հարուստ մարդկանցից մեկը համարվող ՈՒսմանովը ցանկանում է Լոնդոնի «Արսենալի» բաժնեթղթերի մնացած 67 տոկոսն էլ գնել ու դառնալ ակումբի գրեթե միանձնյա սեփականատեր (ներկա պահին նրա ձեռքում է բաժնետոմսերի 30 տոկոսը):

Իհարկե, դեռ անպարզ է մնում՝ Ստեն Կրոնկեն պատրա՞ստ է 1,3 միլիարդի դիմաց հրաժարվելու սեփականության իր մասից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ