Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում

«Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում
05.06.2017 | 18:51

Երիտասարդական նվագախմբի «Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում:
Տրիոն, որի կազմում ընդգրկված են նվագախմբի առաջատար երաժիշտներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ), Գորիսում հանդես է եկել երկու համերգով: Հունիսի 2-ին երաժիշտները ելույթ են ունեցել Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում, իսկ հունիսի 3-ին երեխաների համար նախատեսված համերգով հանդես եկել Հ. Իգիթյանի անվան ազգային կենտրոնում: Արևիկը, Անժելան և Ռուզաննան կարողացան ապահովել անմիջական մթնոլորտ: Հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփումը միջոցառումը դարձրեց ավելի ջերմ:


Համերգներն անցել են Վիեննի Հայ մշակույթի տան (Ֆրանսիա) հովանու ներքո:
Նվագախմբի անսամբլներն առավել հաճախ են հանդես գալու նման նախագծերով: Այսուհետև մարզերի հանդիսատեսն ավելի հաճախ հնարավորություն կունենա լսելու հայ դասական կատարողներին:

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ