Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ստիպված է մեդալը վերադարձնել

Ստիպված է մեդալը վերադարձնել
20.06.2017 | 09:41

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է Ռիո դե Ժանեյրոյի (2016 թ.) օլիմպիական խաղերում 52 կգ քաշային կարգում նվաճած արծաթե մեդալից իրեն զրկելու բռնցքամարտիկ Միշա Ալոյանի հայցը: Մարզիկը մեղադրվել է դոպինգ օգտագործելու մեջ, որպես այդպիսին դիտվել է «Ռինոֆլուիմուցիլ» սպրեյի տարր կազմող տուամինօգեպտանը: Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՈՒմար Կրեմլևի խոսքերով՝ Ալոյանը դարձել է հանգամանքների զոհ՝ փաստը մեկնաբանելով որպես անպատասխանատու վերաբերմունք հավաքականի նկատմամբ:


Ի դեպ, Միշա Ալոյանն անդրադարձել է կիսածանր քաշային կարգում WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար վերջերս կայացած Անդրե ՈՒորդ-Սերգեյ Կովալյով մարտին, որտեղ հանդիպման մրցավարի ընդունած որոշումը քիչ տարակարծությունների տեղիք չի տվել ու արդեն քանի օր է լայն շրջանառության մեջ է. «Ես ուղիղ եթերում եմ հետևել այդ մարտին ու վստահ կարող եմ ասել, որ մրցավարը բացահայտորեն շտապեց ընդունած որոշման մեջ: Հնարավոր է, որ, ձեռքերն իջեցնելով, Սերգեյը տեխնիկական նոկաուտ հաշվելու տեղիք տվեց, սակայն չպիտի մոռանալ, որ սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է, ոչ թե փողոցային կռիվ: Այստեղ գործում են սեփական օրենքները, իսկ ՈՒիքսը չէր արձագանքում գոտկատեղից ներքև ՈՒորդի հարվածներին: Նա սխալվեց ու փչացրեց ռևանշը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ