Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռուսաստանում շատերը մտածում են, թե անցյալը մոռացության կտրվի

Ռուսաստանում շատերը մտածում են, թե անցյալը մոռացության կտրվի
23.06.2017 | 11:12

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ծավալուն հարցազրույց է տվել New York Times-ին ու ի մասնավորի ասել, որ թեպետ Ռուսաստանում լուրջ քայլեր են ձեռնարկվում դոպինգի կիրառման բացառման ուղղությամբ, այդուհանդերձ, ոչ ոք չի պատրաստվում մոռացության տալու Սոչիում եղածը: ՄՕԿ-ի նախագահը, բնականաբար, նկատի է ունեցել Սոչիում 2014-ին կայացած օլիմպիական խաղերը:


«Տպավորություն է ստեղծվել, որ ապագային ուղղված իրենց առաջահայացում Ռուսաստանում շատերը մտածում են, թե անցյալը մոռացության կտրվի: Սակայն մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել Սոչիում, անհնար է: Մենք միանշանակ հասկացրել ենք, որ անցյալի արարքները անցյալում էլ պիտի դատապարտվեն»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Բախը միաժամանակ հույս է հայտնել, որ «ռուսական գործն» իր լուծումը պիտի գտնի մինչև հոկտեմբեր, քանի որ հենց այդ ամսից են մեկնարկելու կորեական Փխենչխանում 2018 թվին կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման մրցումները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ