Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեսին` զսպօղակ

Մեսին` զսպօղակ
28.09.2017 | 14:57

«Պարի ՍԵն Ժերմեն»-«Լիոն» մրցակցության տասնմեկմետրանոցի իրացման ժամանակ Կավանիի ու Նեյմարի միջև ծագած վեճը չի դադարում հետաքրքրություն շարժելուց: Ակնհայտորեն օգտվելով իր արտոնյալ վիճակից, որ կապված է 222 միլիոնով ձեռք բերելու հետ, Նեյմարը փորձում է թիմում նոր կանոններ հաստատել` նույնքան ակնհայտորեն օգտվելով այն հանգամանքից, որ թիմում բրազիլացիները թվային գերազանցություն ունեն: Վեճն այդ իր շարունակությունն է ունեցել նաև հանդերձարանում, որտեղ Կավանին բրազիլացուն սաստել է` ասելով. «Ո՞վ ես դու: Կարծում ես` Մեսին ե՞ս»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ