Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մի մեկնաբանության պատասխան

Մի մեկնաբանության  պատասխան
30.09.2017 | 14:08

«Իրատեսի» թ. 62-ում տպագրվել է իմ՝ «Կոմիտասի մերժված հիմներգը» հրապարակումը: Դրան արձագանքել է կոնսերվատորիայի շրջանավարտ, ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից Տաթևիկ Շախկուլյանը, որը մեկնաբանություններում այսպիսի գրառում է կատարել. «Հարգելի խմբագրություն, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս ստեղծագործությունը հրատարակվել է և կատարվել։ Տե՛ս Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատոր 4, խմբ.՝ Ռ. Աթայան, էջ 85-87»։


Իսկ իմ գրածի ի՞նչը չի համապատասխանում իրականությանը: Որ առաջին անգամ ՀԲԸՄ հիմներգը տպագրվել է 1930 թ. «Միութիւն» պարբերականու՞մ (տե՛ս աղբյուրը):
Տ. Շախկուլյանը նաև պնդում է, թե ստեղծագործությունը կատարվել է. հարցեր` ե՞րբ և ու՞մ կողմից: Կրկնում եմ` ես երաժշտագետ չեմ ու չեմ բացառում, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ այն կատարել է (դա ավելի լավ կիմանա արվեստաբան Տ. Շախկուլյանը), բայց եթե մեկ անգամ էլ կատարվի` սատանայի աչքը դու՞րս կգա:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ