Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մահկանացուն է կնքել լեգենդար գեղասահորդուհին

Մահկանացուն է կնքել լեգենդար գեղասահորդուհին
30.09.2017 | 16:15

81 տարեկան հասակում Շվեյցարիայում մահկանացուն է կնքել լեգենդար Լյուդմիլա Բելոուսովան: Նա իր զույգի՝ Օլեգ Պրոտոպոպովի հետ 1960-ական թվականներին աշխարհի ուժեղագույն գեղասահորդներից էր: Խորհրդային Միությունը ներկայացրած այս երկյակը երկու անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը /Իսբրուկ և Գրենոբլ՝ 1964 և1968թթ/, չորս անգամ դարձել աշխարհի չեմպիոն /1965-1968թթ/: Այս ամենից զատ այս ֆանտաստիկ զույգի ակտիվում են Եվրոպայի չորս ու ԽՍՀմ վեց առաջնությունների ոսկե մեդալները:
Բելոուսովայի ու Պրոտոպոպովի անվան հետ է կապված ԽՍՀՄ սպորտի ամենախոշոր սկանդալներից մեկը: Մարզական կարիերայի ավարտից հետո Լենինգրադի սառցաբալետում հանդես եկող զույգը 1979-ի հյուրախաղերից հետո հրաժարվեց վերադառնալ հայրենիք: Պատիժը դաժան եղավ: Շուրջ 24 տարի զույգը հայրենիքում մատնվեց մոռացության՝ այն զույգը, որ նրա փառաբանման համար արել էր ամեն ինչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ