Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հոկտեմբերի 5 և 8

Հոկտեմբերի 5 և 8
03.10.2017 | 10:09

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին կհյուրընկալի Լեհաստանի հավաքականին, որը խմբի առաջատարն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը: Ավելացնենք, որ խմբային հանդիպումների շրջանակում երեք օր անց մեր ընտրանին կմեկնի Ղազախստան:
Ցավոք, մեր ազգայինի մրցաշարային վիճակն այնպիսին է, որ հարյուրտոկոսանոց արդյունք ցույց տալու դեպքում անգամ մեզ բախտ չի վիճակվի դառնալու եզրափակիչ հանդիպումների մասնակից: Թե ինչու է նման իրավիճակ, բազմիցս է խոսվել, սակայն քանի որ, ի դժբախտություն հայկական ֆուտբոլի, ամեն ինչ մնում է գործողությունների անտրամաբանական զարգացումների շրջանակում, այս վիճակը մեզանում սպառնում է հավերժորեն շարունակվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ