Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մխիթարյանը` նույնպես

Մխիթարյանը` նույնպես
13.10.2017 | 08:10

«Eurosport»-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, ովքեր բաց են թողնելու աշխարհի գալիք առաջնությունը: Դարպասի պաշտպանությունը վստահվել է Սլովենիայի ազգայինի դարպասապահ Յան Օբլակին: Պաշտպանական գիծը կազմել են Դավիդ Ալաբան (Ավստրիա), Դեյլի Բլինդն ու Լյուկ վան Դիյկը (երկուսն էլ` Հոլանդիա), Անտոնիո Վալենսիան (Էկվադոր):

Կիսապաշտպաններ են ընտրված Նաբի Կեյտան (Գվինեա), Արթուրո Վիդալը (Չիլի) և մեր Հենրիխ Մխիթարյանը: Հարձակման գիծը կազմել են Ալեքսիս Սանչեսը (Չիլի), Գարեթ Բեյլը (ՈՒելս), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ