Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Նա կարող է լինել ինչպես Ռոնալդուն և Մեսին»

«Նա կարող է լինել ինչպես Ռոնալդուն և Մեսին»
23.10.2017 | 16:58

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, որը «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում NBA-ի հնգակի չեմպիոն է հռչակվել, ներկա է եղել «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպմանն ու կարծիք հայտնել խաղի, մասնավորապես, Հարի Քեյնի մասին:

Ահա թե նա ինչպես է արտահայտվել «Տոտենհեմի» կազմում դուբլ ձևակերպած հարձակվողի մասին. «Քեյնը լավն է, շատ լավը: Կարծում եմ` նա կարող է ավելի լավը դառնալ, քանի որ երիտասարդ է, և առջևում նրան դեռ շատ հնարավորություններ են սպասում: Եթե հավատա իր ուժերին և շարունակի քրտնաջան աշխատել, նա կարող է լինել ինչպես Ռոնալդուն և Մեսին: Այդ ժամանակ նա կարող է հասնել նրանց մակարդակին: Ինձ դուր է գալիս, թե Քեյնն ինչպես է պայքարում ու խաղում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ