Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Դուրս եկան կիսաեզրափակիչ

Դուրս եկան կիսաեզրափակիչ
27.10.2017 | 12:58

Կայացել են Հայաստանի գավաթի պատասխան խաղերը: Քառորդ եզրափակչում մրցել են «Արարատ»-«Շիրակ», «Բանանց»-«Փյունիկ» զույգերը: Առաջինում սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղացած «Շիրակն» ավելի նպատակային է գործել` Երևանում՝ հաղթանակ տոնելով 2:0 հաշվով:

Մեկ քառորդի մյուս եզրափակչում «Բանանցը» հյուրընկալելիս 4:2 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ: Կողմերի առաջին դիմակայությունում գրանցվել էր զրոյական ոչ-ոքի: Կիսաեզրափակչում «Շիրակի» մրցակիցը կլինի «Գանձասար-Կապանը», «Բանանցինը»՝ «Ալաշկերտը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ