Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այստեղ էլ բանի նման չէ

Այստեղ էլ բանի նման չէ
27.10.2017 | 13:00

Հոկտեմբերի 24-ին հունգարական Բյուկ քաղաքում կայացել է մինչև տասնինը տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի տասներորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Հունգարիա մրցակցությունը:

Մերոնք պարտվել են 0:5 հաշվով: տեղեկացնենք, որ մեր աղջիկների ընտրանու նախորդ հանդիպումներն էլ առանձնակի բան չեն եղել: Նույն 0:5 հաշիվն է գրանցվել թուրքերի ընտրանու հետ խաղում, 0:2 հաշվով էլ զիջել ենք շոտլանդացիներին: Տխուր է ոչ միայն մերոնց անվան դիմաց զրոյից բարձր միավոր գրանցված չլինելու փաստը, այլև խփած-բաց թողածների 0:12 հարաբերակցությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ