Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկնարկը տրված է

Մեկնարկը տրված է
30.10.2017 | 12:34

Հունաստանում զուգահեռաբար ընթանում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Արդեն իսկ կայացել է երկու տուր: Տղամարդկանց մեր ընտրանին նախ հաղթել է շվեյցարացիներին /3:1/, ապա Հունաստանի առաջին ընտրանուն` 2,5:1,5: Հույների հետ հանդիպմանը մասնակցել է Լևոն Արոնյանն ու Գարբրիել Սարգսյանի պես թիմին բերել հաղթական միավոր:


Առաջին տուրը հաղթանակով են նշանավորել և մեր կանայք` 3,5:0,5 հաշվով պարտության մատնելով Հունաստանի երկրորդ ընտրանուն: Երկրորդ տուրում մեր կանանց մրցակիցն է եղել Ուկրաինայի ուժեղ հավաքականը: Մերոնք զիջել են 3:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ