Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսօր վեցերորդ տուրն է

Այսօր վեցերորդ տուրն է
03.11.2017 | 12:08

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրն այնքան էլ հաջողակ չի եղել Հայաստանի հավաքականների համար: Տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել հունգարացիների հետ, ովքեր մերոնց պես առաջին եռյակում էին: Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստանի ընտրանիների հետ մերոնք կիսում են 2-5-րդ հորիզոնականները: Միանձնյա առաջատարն 9 միավոր ունեցող Խորվաթիայի ընտրանին է:
Ծանր հանդիպում է անցկացրել կանանց մեր ընտրանին` Վրաստանի հավաքականին զիջելով 0։4 հաշվով:
Մեկօրյա դադարից հետո այսօր մեկնարկում է վեցերորդ տուրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ