Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ես երջանիկ եմ, որ «Ռեալի» պատմության մի մասն եմ կազմում»

«Ես  երջանիկ  եմ, որ «Ռեալի» պատմության մի մասն եմ կազմում»
07.11.2017 | 12:22

«Լաս Պալմասի» նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հաղթանակը թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյի համար եղել է հաղթական 300-րդը «սերուցքայինների» կազմում. «Ես շատ երջանիկ ու հպարտ եմ, որ «Ռեալի» պատմության մի մասն եմ կազմում: Այսօր մենք խաղն այնքան էլ վստահ չսկսեցինք, սակայն հետո ամեն ինչ լավ ընթացավ: Մենք դեռ պիտի բարելավենք մեր խաղը, սակայն այսօր ամենակարևորը հաղթանակն էր հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ»:


Նկատենք, որ սա «արքայականի» 3:0 հաշվով երկրորդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում: Թիմն ավելի խոշոր հաշվով հաղթանակներ դեռևս չի ունեցել: Գուցե սա բացատրվում է նաև նրանով, որ ընթացիկում նշանառությունից ընկել է թիմի գլխավոր ռմբարկուն` Քրիշտիանու Ռոնալդուն, որը կայացած 11 տուրում առաժմ մեկ գոլ է հեղինակել երկրի ներքին առաջնությունում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ