Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առաջինում` 5:0

Առաջինում` 5:0
09.11.2017 | 13:43

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին մրցել է Չեխիայի հավաքականի հետ ու պարտվել հինգ անպատասխան գնդակի տարբերությամբ (ի միջի այլոց գոլերից մեկի հեղինակը մերոնք են. աչքի ընկածը սեփական դարպասը գրաված Գեղամ Հարությունյանն է): Մերոնք մրցակցին քիչ թե շատ դիմադրել են մասնավորապես առաջին խաղակեսում: Համենայն դեպս, հանդիպման առաջին կեսին տղաները բաց են թողել լոկ երկու գնդակ:


Հայաստանի ընտրանին ընդգրկված է երկրորդ խմբում, որտեղ են նաև լյուքսեմբուրգցիներն ու շոտլանդացիները:
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, այն ընկերական հանդիպումների շրջանակում երեկ մրցեց Բելառուսի ընտրանու հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ