Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Զիջել են ռուսներին

Զիջել են ռուսներին
14.11.2017 | 10:50

Նոյեմբերի 10-ին մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցել է Ռուսաստանի ընտրանու հետ ու զիջել 1։2 հաշվով: Նկատենք, որ հանդիպման ընթացքում մի քանի անգամ մերոնց օգնության է հասել դարպասաձողը: Սա մեր ընտրանու երրորդ պարտությունն էր խմբայինում, ու թեպետ ունենք յոթ միավոր, այն լավատեսության հույսեր չի ներշնչում, քանզի այդ յոթը վեց հանդիպման արդյունքում նվաճված միավոր է, իսկ խմբայինի երրորդ հորիզոնականում գտնվելը` պարզապես տվյալ օրվա ռեալություն: Այսպես՝ չորս խաղ անցկացրած Ավստրիայի ընտրանին ունի վեց միավոր, իսկ երեք խաղից երեք միավոր ունեցող, աղյուսակը եզրափակող մակեդոնացիները երկու հաղթական խաղից հետո մեզ կշրջանցեն մրցաշարային աղյուսակում:


Տեղեկացնենք, որ մեր տղաների հաջորդ հանդիպումը սերբերի հետ է, նոյեմբերի 14-ին: Նրանք չորս խաղից հետո ունեն չորս հաղթանակ ու միանձնյա գլխավորում են խումբը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ