Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լուրջ տեղաշարժեր

Լուրջ տեղաշարժեր
19.01.2018 | 14:46

Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում «Պարի Սեն Ժերմենը» 8:0 հաշվով պարտության է մատնել «Դիժոնին» ու 56 միավորով գլխավորում է դիվիզիոնի աղյուսակը: Այստեղ չորս գոլ հեղինակել է Նեյմարը: Արտագնայում «Գենգամի» նկատմամբ հաղթանակը «Լիոնին» 45 միավորով դուրս է բերել երկրորդ հորիզոնական: Տնային խաղում «Նիցցայի» հետ ոչ-ոքին (2:2) «Մոնակոյի» համար նշանակել է նահանջ չորրորդ հորիզոնական: Երրորդ հորիզոնական է բարձրացել «Ստրասբուրգին» հյուրընկալած «Մարսելը»՝ 2:0: Վերջինս ունի 44, «Մոնակոն»՝ 43 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ