Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ռուսները նոր նշաձող են սահմանում

Ռուսները նոր նշաձող են սահմանում
13.03.2018 | 11:30

Սոֆիայում ավարտված գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում պարզապես փայլել են ռուս մարզիկները՝ տիրանալով բոլոր ոսկե մեդալներին: Ոչ պակաս ֆենոմենալ արդյունք է և այն, որ նրանք տիրացել են խաղարկվող տասներկու մեդալից իննին:

Հատկապես ապշեցուցիչ է եղել Էթերի Թութբերիձեի սան, 13-ամյա Ալեքսանդրա Տրուսովայի ելույթը, որը պաշտոնական մրցաշարերում առաջինն է կատարել քառակի պտույտով երկու ցատկ: Տեխնիկական տարրերի կատարման համար նա ստացել է 92,35 միավոր, որն աշխարհի ոչ պաշտոնական ռեկորդ է: Համեմատության համար՝ վերջերս ավարտված ձմեռային օլիմպիական խաղերում Ալինա Զագիտովան աշխարհի ռեկորդի հեղինակ էր դարձել 81,62 միավորով: Ավելորդ չհամարենք հիշատակել, որ երկու վարժությունների արդյունքում ռուս հրաշքը հավաքել է 225,52 միավոր, ինչը մեծահասակների համար նույնպես փայլուն արդյունք է:
Տղամարդկանց մենասահքում նշենք մեր հայրենակից Արթուր Դանիելյանի ելույթը: 14-ամյա մենասահորդը պարզապես հրաշք է գործել առաջին ձևում ունեցած բավականին անհաջող մրցելույթից հետո (ութերորդ արդյունք) ու երկամարտում Ռուսաստանի հավաքականին բերել արծաթե մեդալ: Մարզիկը խոստովանել է, որ այն իր համար անսպասելի է եղել: Անսպասելի, թե ոչ, հայ պատանյակից այսուհետ պահանջները մեդալային են լինելու: Շնորհավորենք Արթուր Դանիելյանին, շնորհավորենք բոլորիս այս հրաշալի արդյունքի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ