ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

«Շտեգենին մեծ ապագա է սպասում»

«Շտեգենին մեծ ապագա է սպասում»
23.03.2018 | 04:14

«Բարսելոնի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը գովասանքով է արտահայտվել «կապտանռնագույնների» դարպասապահի մասին, կարծիք հայտնելով, որ եթե մինչև աշխարհի առաջնությունը չապաքինվի Գերմանիայի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը, ապա Տեր Շտեգենը լիարժեքորեն կարող է փոխարինել նրան. «Կարծում եմ` նա արդեն հասել է Նոյերի մակարդակին: Գերմանացիների բախտը բերել է դարպասապահների հարցում: Տեր Շտեգենը շատ հանգիստ է և խաղադաշտում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում: Նա շատ երիտասարդ է, նրան մեծ ապագա է սպասում: Կարծում եմ` նա կարող է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ