Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բրազիլացիներն առաջվանը չեն

Բրազիլացիներն  առաջվանը չեն
30.03.2018 | 10:30

Բրազիլիայի ընտրանու ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությունում իրենց երկրի հավաքականը ֆավորիտ չէ, այն էապես թույլ է նախորդ տարիների ընտրանիներից:
«Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա` ահա 2018-ի գլխավոր ֆավորիտները: Առաջներում, երբ Բրազիլիան խաղում էր որևէ երկրի հավաքականի հետ, տալիս էին միայն մեկ հարց` մրցակիցը գոնե փոքրիկ շանս ունի՞: Այսօր հարցը բոլորովին այլ կերպ է դրվում` մենք հաղթելու շանս ունե՞նք: Տարբերությունը զգու՞մ եք»,- Ռոբերտո Կառլոսին մեջբերում է France Football-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ