ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Էդմոն Մարուքյանի պատասխանը՝ գործընկերներին

Էդմոն Մարուքյանի պատասխանը՝ գործընկերներին
21.04.2018 | 21:42

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ուշացած է իշխանության երկխոսության առաջարկը։ «Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը, ի՞նչ է ուզում, որ երկխոսենք, ու՞մ է ուզում, որ երկխոսեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։


Պատգամավորի խոսքով՝ վարչապետի երկխոսության առաջարկի մեջ բովանդակություն չկա։ «Չկա ինչի մասին ձեր հետ երկխոսենք, այն, որ իրավիճակը, իսկապես, կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է, բոլորս գիտենք, բայց մյուս կողմն էլ ի՞նչ է անում, որ այդ իրավիճակը չսրվի»,- ընդգծեց նա։
Էդմոն Մարուքյանն ասաց, թե երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում ու շարժվում են առաջ։ «ՈՒ այդ առաջ շարժվելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը ծայրահեղ լարված է, և ես այդ լարվածությունը զգում եմ օդում, զանգերով, սոցցանցերով, փողոցում»,- նշեց «Ելք» դաշինքի պատգամավորը։


Նրա դիտարկմամբ՝ «իշխանությունը որևէ կերպ ադեկվատ չէ»։ «Սերժ Սարգսյանը կտրված է ինքն իր աշխարհի մեջ, միայն կոչեր է անում, եթե ռեալ նա փոփոխությունների պատրաստ մարդ է, թող փոփոխություն անի տեսնենք»,- ասաց նա։ «Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերները մեզ զանգում են, ասում՝ հասեք, Շմայսը Էջմիածնի ճամփեն փակել ա, հասեք բացեք, այ ցավդ տանեմ, այ գլխիդ ղուրբան, մենք չենք կարա հասնենք Էջմիածին, որովհետև Երևանից չենք կարա դուրս գանք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ