Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արջը չխփած` մորթին են կիսում

Արջը չխփած` մորթին են կիսում
11.05.2018 | 02:04

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան ու Մեքսիկան միացյալ ուժերով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) կարող են բերել տասնմեկ միլիարդի եկամուտ, եթե հաղթեն 2026 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու հայտ ներկայացրած երկրների մրցույթում: Միասնական հայտ ներկայացնելու պրակտիկան նորություն չէ, սակայն որ միանգամից երեք երկիր միավորվի մեկ ընդհանրական փաթեթում, նախադեպ չունեցող բան է: Անկախ նրանից, թե ինչն ինչպես ու երբ կլինի, ասենք, որ 2026 թվի աշխարհի առաջնությունն ընդունելու վերաբերյալ հայտերը ՖԻՖԱ-ն քննության կառնի հունիսի 13-ին Մոսկվայում կայանալիք կոնգրեսի ժամանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ