Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սպորտը քաղաքականության հետ կապ ունի՛

Սպորտը քաղաքականության հետ կապ ունի՛
15.06.2018 | 01:42

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի միանգամից երեք երկրում: Այն հյուրընկալելու երջանկությունը կունենան Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան ու Կանադան: Հետաքրքրական է, որ եթե առաջին երկուսն ունեն առաջնության անցկացման փորձ, ապա Կանադայի պատմության մեջ այն առաջինը կլինի:


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 68-րդ կոնգրեսի արդյունքով, փաստորեն, երեք երկրի միացյալ փաթեթն ավելի շահեկան է դիտվել, քան Մարոկկոյի ներկայացրածը: Այդ մասին է վկայում և քվեարկության արդյունքը՝ 134 ձայնն ընդդեմ 65-ի: Եթե անկեղծ, ի սկզբանե էլ պարզ էր՝ Մարոկկոյի շանսերը քիչ էին նաև այն պատճառով, որ բոլորովին վերջերս էր Աֆրիկա մայրցամաքն ընդունել աշխարհի առաջնությունը (Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, 2010 թիվ): Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական զարգացումների շրջանակում էր:


Մենք, իհարկե, ավանդույթի ուժով ասում ենք, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, սակայն լավ էլ հասկանում ենք, որ դա բնավ էլ այդպես չէ: Հետաքրքրական է, որ երկրորդ անգամ Ռուսաստանը «դաբրո» տվեց Դոնալդ Թրամփին: Իհարկե, այսպես ասելու մեջ խիստ արտահայտված պայմանականություն կա, որովհետև առաջնության կազմակերպիչ երկիրն ընտրվում է քվեարկության արդյունքով, իսկ տված «դաբրոյի» մեջ Ռուսաստանի մասնակցությունն այնքանով է, որ ՖԻՖԱ-ի կոնգրեսը կայացել է Մոսկվայում:
Ինչ վերաբերում է առաջինին, հիշում եք, կապվում է Ամերիկայում անցկացված նախագահական ընտրությունների ու դրանում ռուսական «հետքի» որոշիչ մասնակցության հետ, որի իրական լինել-չլինելը, եթե երբևիցե հայտնի դառնա էլ, ժամանակային առումով շատ ուշ կլինի:


Աշխարհի 2026 թ. առաջնությունը նորություն կլինի ոչ միայն կազմակերպիչ երկրների թվով: Այն անցկացվելու է նոր ձևաչափով, որի ակունքում կանգնած է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, որը, ի դեպ, հենց այս կոնգրեսի ժամանակ էլ հայտարարեց, թե 2019-ին առաջադրվելու է ֆուտբոլային կազմակերպության գլխավորի պոստում: Ֆուտբոլասերի համար սովորական դարձած մասնակից երկրների թիվը 32-ից այստեղ կհասնի 48-ի: Այսինքն, առաջնությանը կմասնակցի ֆուտբոլային գրանցում ունեցող երկրների մոտ մեկ քառորդը: Հասկանալի է, որ նման պայմաններում էապես կարժեզրկվի նախընտրական փուլը ¥անխուսափ է լինելու որակի անկումը¤, սակայն ֆուտբոլասերը կոնկրետ երկրի շրջանակներում ականատես կլինի ավելի մեծ թվով կենդանի խաղերի: Բնականաբար, ավելի մեծ թվով խաղերը պահանջում են ավելի մեծ թվով մարզադաշտեր, սակայն մնացած ժամանակի ու տարածության մեջ կազմակերպիչ երկրների համար դա միանգամայն լուծելի խնդիր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ