Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արգենտինան սկսեց միավոր կորցնելով

Արգենտինան սկսեց միավոր կորցնելով
16.06.2018 | 22:40

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թափ է հավաքում: Այսօրվա համար ծրագրված չորս խաղից երեքն արդեն կայացել է, մեկն էլ՝ Խորվաթիա-Նիգերիա դիմակայությունը, կլինի րոպեներ անց: Կայացածներից երկուսի արդյունքը դժվար թե տարակուսանք առաջացնի ֆուտբոլասերի մոտ, քանզի Ֆրանսիան անվիճելիորեն ուժեղ է Ավստրալիայից (այստեղ գրանցվել է 2:1 հաշիվը), նույնն էլ, թերևս առանց լուրջ վերապահումների, կարելի է ասել դանիացիների առնչությամբ, որոնց մրցակիցը Պերուի ընտրանին էր: Իմիջիայլոց չափանզանց դժվար կլիներ ասել, թե ինչ կլիներ, եթե պերուացիները իրացնեին տասնմեկմետրանոցը: Ինչևէ, այստեղ նվազագուն հաշվով հաղթանակը երեք միավոր է բերել Դանիայի հավաքականին:


Ֆրանսիացիների ու դանիացիների հաղթանակների կողքին փոքր-ինչ տարօրինակ է ներկայանում իսլանդացիների հետ արգենտինացիների ոչ-ոքին (1:1): Իմիջիայլոց այստեղ էլ է նշանակվել տասնմեկմետրանոց ու այստեղ էլ այն հաջողությամբ չի պսակվել: Վրիպել է Մեսին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ