ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

«Լուսավոր Հայաստանը» բանակցում է հանրային գործիչների հետ

«Լուսավոր Հայաստանը» բանակցում է հանրային գործիչների հետ
06.11.2018 | 11:56

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի և 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին առաջարկվել է ընդգրկվել «Լուսավոր Հայաստանի» համամասնական ընտրացուցակում։ Առաջարկն անձամբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն է արել, որ մտերիմ է Բաբաջանյանի հետ։ «Ես կարող եմ ասել, որ մենք բանակցում ենք հանրային գործիչների հետ»` ասել է Մարուքյանը և հրաժարվել անուններ հրապարակել։

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ