Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հուսալի փոխարինողի որոնումներում

Հուսալի փոխարինողի որոնումներում
23.11.2018 | 02:43

Ձմեռային այս տրանսֆերային պատուհանը մեծ տեղաշարժեր կգրանցի ֆուտբոլային ակումբներում: Դրանք ինչ-որ տեղ պատճառաբանված են նաև նրանով, որ շատ թիմերի համար դառնում են արյան թարմ հոսք, շատ ֆուտբոլիստների օգնում են գտնելու հենց այն թիմը, որը կօգնի հնարավորությունների առավել լիարժեք բացահայտմանը և այլն: Ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստ Նիկոլաս Պեպեի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ թիմի առանցքային խաղացողներից մեկին՝ վնասվածք ստացած Դենի ՈՒելբեքին շուտափույթ փոխարինող է անհրաժեշտ գտնել: Պեպեի տրանսֆերով առանձնապես շահագրգռված է «Արսենալի» մարզիչ ՈՒնաի Էմերին, որը «Պարի Սեն Ժերմենը» գլխավորելու տարիներից է լավատեղյակ ֆրանսիական ֆուտբոլից, որն, ի դեպ, ակտիվ դոնորություն է անում եվրոպական ֆուտբոլին:
Ավելորդ չհամարենք նկատել, որ ունեցած 24 միավորով «Արսենալը» պրեմիեր լիգայի հինգերորդ հորիզոնականում է, և որ այստեղ է հանդես գալիս հայկական ֆուտբոլի ամենավառ աստղ Հենրիխ Մխիթարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ