Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բեստեմյանովան բացում է փակագծեր

Բեստեմյանովան բացում է փակագծեր
29.11.2018 | 16:46

Գեղասահքի պարային ձևից օլիմպիական խաղերի 1988 թվականի չեմպիոն Նատալյա Բեստեմյանովան իր աջակցությունն է հայտնել աշխարհի կրկնակի չեմպիոն, մենասահորդ Եվգենյա Մեդվեդևային՝ կասկածի տակ առնելով 2018թ օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովայի պրոֆեսիոնալիզմն ու տաղանդը: Նրա կարծիքով եթե Մեդվեդևան չլքեր Էթերի Տուտբերիձեի խումբը, Զագիտովան նոր մրցաշրջանում չէր կարողանա բարձր արդյունքներ ցույց տալ, ինչպես նաև ասել է, որ 16-ամյա գեղասահորդի վարքը մարզիչները հանդուրժում են հակառակ Եվգենյայի. «Ալինա Զագիտովան ներկայումս ավելի քիչ է մարզվում: Էթերի Գեորգրիևնա Տուտբերիձեն այս ամենը հրաշալի հասկանում է: Եվ ես կարծում եմ, որ եթե Ժենյան չհեռանար նրանից, Զագիտովան ներկայումս այդքան լավ չէր լինի: Ալինային հանդուրժում են հակառակ Ժենյայի: …Ես չեմ կարող ամբողջովին վստահ լինել, սակայն ինձ թվում է, որ եթե չլիներ Մեդվեդևայի հեռանալը, Տուտբերիձեն չէր սպառի նյարդային էներգիան ու հանդուրժի Զագիտովայի հավանաբար գոյություն ունեցող քմհաճույքները: Նա հասկշրջվեր մի կողմ ու կսկսեր աշատել աղջնակների հետ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ