Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ

Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ
23.02.2019 | 02:28

Վենեսուելայի իշխանությունները պատրաստ են երկխոսել ընդդիմության հետ: Ըստ РИА Новости լրատվական գործակալության՝ այսպիսի հայտարարություն է արել Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Իվան Հիլը:


«Ցնկացած որոշում, որը կօգնի լուծել կառավարության և ընդդիմության միջև առկա տարակարծությունն ու անհամաձայնությունը, պետք է կայանա ազգային երկխոսության հիման վրա»,- Ռուսաստանում Դաշնային Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք որ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն երեկ՝ փետրվարի 21-ին, Twitter-ի իր էջում գրել էր, որ «որպես Բոլիվարյան պետության զինված ուժերի ղեկավար՝ հերթական անգամ հաստատում եմ Վենեսուելա հումանիտար օգնության մուտքի թույլտվությունը»: Գրառմամբ, փաստորեն, վերջինս ընդգծել էր իր՝ ինքնահռչակ նախագահ լինելու հանգամանքը:

Հավելենք նաև, որ ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը հավանություն էր տվել երկրի տարածք հումանիտար օգնության մուտքին, որին դեմ էր արտահայտվել օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը: Նկատենք՝ օգնության մատակարարումը, ըստ նախնական տվյալների, վաղը՝ փետրվարի 23-ին պետք է լինի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ