Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ավարտվեց Մեդվեդևայի հաղթանակով

Ավարտվեց Մեդվեդևայի հաղթանակով
26.02.2019 | 01:20

Նովգորոդում ավարտվել է գեղասահքի Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցաշարը: Կարճ ծրագրից հետո կանանց մենասահքում լիդերությունը 76,89 միավորով ստանձնած Եվգենյա Մեդվեդևան հաջող մրցելույթ է ունեցել և ազատ ծրագրում, որին հանգուցային դեր էր վերապահված տեղերի վերջնական բաշխման գործում: Առաջինը տեղի են տվել հայազգի գեղասահորդ Մեդվեդևա-Բաբասյանի մերձակա հետապնդողի նյարդերը, ինչի հետևանքով Ստանիսլավա Կոնստանտինովան ի վերջո հայտնվել է չորրորդ հորիզոնականում:
Շատ ավելի մարտական է եղել կարճ ծրագրից հետո առաջին եռյակի մաս չկազմած Ելիզավետա Տուխտամիշևայի մրցելույթը, սակայն որքան էլ այն անթերի է եղել, ու որքան էլ առաջին թռիչք-պտույտը ձախողել է մեր մարզուհին, այդուհանդերձ, հենց Մեդվեդևան է եղել լավագույնն ու արժանացել Ռուսաստանի գավաթակրի տիտղոսին: Հիշեցնենք, որ այս մրցաշարում առաջին տեղը գրավողն էր դառնալու աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող երրորդ մարզուհին: Համենայն դեպս այդպիսին է եղել նախապայմանը, թեպետ մարզչական խորհրդին է վերապահված վերջնական վճիռ կայացնելու իրավունքը: Հուսանք, որ այն կլինի իր իսկ սահմանած կանոնների շրջանակներում, ու Ճապոնիա կմեկնի մեր աղջիկը: Ի միջի այլոց նշենք, որ աշխարհի առաջնության անցկացմանն առանձնապես բան էլ չի մնացել. այն մեկնարկելու է մարտի 18-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ