Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Եթե կողմերը պայմանավորվեն, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին` կհարգենք այդ որոշումը. Զախարովա

Եթե կողմերը պայմանավորվեն, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին` կհարգենք այդ որոշումը. Զախարովա
16.03.2019 | 00:11

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Եվրահանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, թե պետք է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների երկկողմ ձևաչափը:
Ըստ նրա`եթե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և իրենք կհարգեն այդ որոշումը. «Դա միայն մեր դիրքորոշումը չէ, այլև եռյակինը: Խորհուրդ եմ տալիս նաև ուշադրություն դարձնել համանախագահների վերջին հայտարարությանը, որում հստակ ներկայացված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումները»:


Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ բավական ուշագրավ դիտարկում է արել նաև հայ լրագրողներից մեկը. «Բազմաթիվ հակամարտություններ աշխարհում ներկայումս լուծվում են հիմնական սկզբունքով`տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի: Հետաքրքիր է` ՌԴ արտաքին քաղաքականությունում այդ երկու սկզբունքներից ո՞րն է ավելի առաջնայինը` տարածքային ամբողջականությո՞ւնը, ինչի մասին պնդում է, օրինակ, Ուկրաինան, թե՞ ինքնորոշման իրավունքը, որով տեղի ունեցավ Ղրիմի միացումը»,- հարցրել է նա:


Ի պատասխան Զախարովան ասել է, որ դա նույնն է, թե մարդուն հարցնեն` կրակելիս ո՞ր կողմից կցանկանաք, որ փամփուշտն անցնի` գլխի ա՞ջ հատվածով, թե՞ ձախ: Կան բաներ, ավելացրել է ԱԳՆ ներկայացուցիչը, որոնք ուղղակի անբաժան են և կապված են միմյանց հետ, ու չի կարելի գլոբալ ընտրություն անել` ընտրելով մեկը կամ մյուսը` առանց հասկանալու և վերլուծելու իրավիճակը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ