Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մխիթար Հայրապետյանին «դուր չեկավ» Նազենի Ղարիբյանի ներկայացրած զեկույցը

Մխիթար Հայրապետյանին «դուր չեկավ» Նազենի Ղարիբյանի ներկայացրած զեկույցը
21.03.2019 | 00:03

ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները:


Ղարիբյանի զեկույցը փոքր-ինչ տարակուսելի թվաց վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Ասաց, թե իր մոտ այնպիսի տպավորություն էր, որ լուրջ չեն վերաբերվել այդ ամենին. «Լավ կլիներ՝ գաիք ու լսեիք սպորտի նախարարի զեկույցը, որտեղ հստակ թվեր ու կատարված գործողություններ էին ներկայացված: Ասում եք՝ կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձանների քանդելու դեպքերը: Արդյոք համաձայն չե՞ք, որ սա չի համապատասխանում ձևաչափին: Արդյունավետ համարո՞ւմ եք այսօրինակ հայտարարությունները դնել տեքստի մեջ, որպես զեկույց ներկայացնել խորհրդարանին»: Նշում եք, որ ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Այսինքն՝ եթե ռեկորդային թվով գիրք է վաճառվել, ապա դա եղել է մշակույթի նախարարության կոնկրետ քաղաքականության մշակմա՞ն արդյունքում: Նույնը վերաբերում է նաև թանգարաններ այցելությունների թվին»:


Ղարիբյանը ընդունեց դիտողությունները, բայց միևնույն ժամանակ նկատեց՝ զեկույցի վրա մենակ չի աշխատել, այն մշակվել է կառավարության հետ համատեղ. «Ամեն դեպքում ես ամբողջությամբ վերցնում եմ պատասխանատվությունը, որևէ խնդիր չունեմ: Իսկ թանգարանների այցելությունները վերաբերում են միայն մեր ենթակայության թանգարաններին: Հուշարձանների քանդման դեպքում հնարավոր է՝ ձևակերպումն այնքան էլ կատարողական չէ»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ