Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու աշխատանքներ են տանում. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու աշխատանքներ են տանում. Տիգրան Սարգսյան
23.03.2019 | 15:18

Աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում` Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղըզստանում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Հիշեցնենմ` Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավելել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ