«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
07.05.2019 | 03:05

...թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։

Ծառուկյանին մանդատից զրկելը, սակայն, ՔՈ-ի միակ իդեա-ֆիքսը չի լինելու. ասում են՝ նրանք էլի «արյուն են թողնելու» ԲՀԿ-ից։ Աբսուրդն այս ամենում այն է, որ «ՔՈ»-ի ակունքներում կանգնած է եղել (ըստ մամուլի) ոչ անհայտ ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի կարկառուն ներկայացուցիչ, Ծառուկյանով խորհրդարան մտած ՄԱԿ-իստ Գուրգեն Արսենյանը։ Ընդ որում, նրա ձեռքերով, ի շարս այլ խնդիրների. փորձ է արվում` ռուսական դաշտի ֆավորիտներից մեկին՝ Ծառուկյանին, խաղից հանել բոլոր առումներով»,- պնդում է «Իմ քայլի» աղբյուրը:

Դիտվել է՝ 15455

Մեկնաբանություններ